News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ջորջթաունի համալսարանի նախկին հրավիրյալ գիտաշխատող, «Al Monitor»-ի տեսաբան եւ Պյատիգորսկի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, փիլիսոփայության դոկտոր Մաքսիմ Սուչկովի՝ Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը:

Մինչ Ուկրաինայում գլուխկոտրուկը դանդաղ, բայց հաստատուն քայլերով դիվանագիտական ոլորտ է անցնում, կարելի է արձանագրել առնվազն երեք ակնհայտ, բայց շատ կարեւոր փաստ. ճգնաժամը փաստեց, որ անվտանգության եվրոպական համակարգն անարդյունավետ է, լրջորեն վնասեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններին, դիվանագիտությունը փակուղի մտցրեց եւ Բելովեժյան համաձայնագիրը հնացած դարձրեց: Այդ հետեւանքների արձագանքները դեռ երկար զգացվելու են ամբողջ Եվրասիայում: Որոշ ալիքներ արդեն հասել են Հարավային Կովկաս. մի տարածաշրջան, որը ենթարկվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ փոփոխվող դինամիկային:

Նախ՝ հարավկովկասյան վերնախավի շրջանում ներկայում գերակշռում է հետխորհրդային տարածքում հակամարտությունները լուծելու հարցում եվրոպական ինստիտուտների կարողությունների շուրջ կասկածամտությունը: Որքան էլ տարօրինակ է, այդ ըմբռնումը նպաստում է տարածաշրջանում բռնության զսպմանը. Թբիլիսիում, Երեւանում եւ Բաքվում պատասխանատու անձինք հասկացան, որ եթե տարածաշրջանում լուրջ պատերազմ սկսվի, ապա բավականաչափ ուժեղ միջազգային ինստիտուտներ չեն լինի՝ այն կանխելու համար, եւ չեն լինի եվրոպական մեծ գերտերություններ, որոնք պատրաստ կլինեն ուղղակի ռազմական բախման՝ իրենց արբանյակների շահերը պաշտպանելու համար:

Միաժամանակ, Հարավային Կովկասի երկրները հայտնվել են մուրճի եւ սալի արանքում. ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ եվրոպական եւ եվրասիական ինտեգրման միջեւ ընտրությունը մեծ գնով է տրվում, բայց անվճռականությունն ավելի վատ է: Այդպիսով, Ուկրաինայի ցնցող իրադարձություները երկու հակադիր գործընթացներ առաջ բերեցին: Մի կողմից, արագացրեցին եվրաատլանտյան ինստիտուտիներին ինտեգրվելու՝ Վրաստանի եւ Մոլդովայի ջանքերը: Մյուս կողմից՝ ուկրաինական ճգնաժամը Հայաստանին մղեց հասնել Եվրասիական միության լիարժեք անդամակցության, իսկ Աբխազիային եւ Հարավային Օսիային խրախուսեց ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ:

Հայաստանում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում եվրասիական ինտեգրմանն ուղղությամբ ներքին աջակցությունը, կարծես, խթանվում է ազգային ինքնության վերածննդով: Բոլոր երեք պետություններն էլ ընդհանուր ձգտում ունեն. պատմական վերամիավորում, որի գաղափարը կրկին արթնացավ «Ղրիմի նախադեպով»: Եվրասիական ինտեգրման հայաստանյան կողմնակիցները «Ռուսաստանի կազմում Ղրիմի կրկնակի ներառումը» նախագծում են Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար՝ նշելով, որ դա նախադեպ է Հայաստանի պատմական հողերի վերամիավորման համար: Իսկ Հարավային Օսիայում եվրասիական ինտեգրման կողմնակիցները հույս ունեն, որ նույն տրամաբանությունը կարելի է օգտագործել՝ այդ տարածքը կրկին Ռուսաստանի կազմում ներառելու համար:

Երբ խաղի մեջ է մտնում ուժի քաղաքականությունը, փոքր պետությունները հաճախ ձգտում են միանալ հզոր գերտերություններին: Սակայն նրանք, ովքեր Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «ակն ընդ ական» խաղի շարունակություն են ակնկալում, որոշել են մանեւրել նրանց միջեւ: Ադրբեջանն այդ ուղին է ընտրել՝ լողալով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր դիրքորոշման հարցում, ինչպես նաեւ հաստատելով իր հավատարմությունը բազմավեկտոր դիվանագիտությանը: Ամեն դեպքում, Բաքվի համար էլ կգա դժվարին ընտրություն կատարելու ժամանակը:

Վերջապես, Ուկրաինայի ճգնաժամը զգալի ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասի վրա: Չնայած դա, հնարավոր է, դեռ ամբողջությամբ չեն ընդունում, եվրասիական աշխարհաքաղաքականության իրականությունը, անկասկած, վերածնեց գաղափարն այն մասին, որ գոյություն ունեն առանձին աշխարհաքաղաքական գոտիներ. «հանապազօրյա հաց» կոշտ գծի քաղաքական եւ ակադեմիական կողմնակիցների համար, որոնք սիրում են խոսել այն մասին, թե դա ինչ կարող է նշանակել Կովկասի համար: Նրանք ասում են, որ երբ իրավիճակը կոշտ է դառնում, կոշտերը շարունակում են առաջ գնալ: Կարող է թվալ, որ Ռուսաստանն անցել է ուկրաինական ճգնաժամի կոշտ փուլի միջով, բայց հետագա ինչ քայլեր էր նա ձեռնարկի դիվանագիտական շապմատում, պետք է հասկանա, որ դա ազդում է Եվրասիայում իր քաղաքականության վրա: Հետեւանքները հորիզոնում արդեն տեսանելի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ