News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում հոկտեմբերի 26-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, նախագահի պաշտոնի համար պայքարում են Բրազիլիայի գործող նախագահ Դիլմա Ռոուսեֆը, եւ ընդդիմադիր Բրազիլիական սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու սենատոր Աեսիու Նեւիսը:

Ընտրություների առաջին փուլում, հիշեցնում է աղբյուրը, Ռոուսեֆը մոտ 42 տոկոս է հավաքել՝ առաջ անցնելով բոլոր մրցակիցներից, այդ թվում նաեւ երկրորդ տեղում հայտնված Նեւիսից:

Հասարակական կարծիքի հետազոտման ինստիտուտի տվյալներով եւ վիճակագրության համաձայն՝ Ռոուսեֆը երկրորդ փուլում կարող է 47 տոկոս ձայն հավաքել: Բրազիլիայում ընտրություններին մասնակցում են 18-70 տարեկան բոլոր քաղաքացիները:

Վերջին տարիների ընթացքում Բրազիլիայի ավելի քան 20 մլն բնակիչ կարողացել է հաղթահարել ծայրահեղ աղքատությունն ու միջինից ցածր դասի մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ