News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մաքսակետում եւ խանութներում ապրանքների մանրածախ գների հարաբերակցությունը երբեմն մի քանի անգամ ավելանում է: Օրինակ՝ հունվար-հունիսի տվյալներով, կարագի մանրածախ գինը մաքսային գնից 2.4 անգամ ավելի է եղել, սուրճինը՝ 4.2 անգամ, թեյի գինը՝ 2.1 անգամ եւ այլն: Ինչպե՞ս է այդպես:

Առաջին փուլում ներմուծվող ապրանքի գինն աճում է հենց սահմանին, մաքսատուրքի (10%), մաքսավճարի, ավելացված արժեքի հարկի (20%) հաշվին: Արդյունքում, ապրանքի գինն աճում է շուրջ 33%-ով: Սա առանց ակցիզային հարկի, որով հարկվում են ալկոհոլն ու ծխախոտը, բենզինն ու դիզվառելիքը:

Տարբերությունն առաջանում է նաեւ մաքսային գնի եւ միջին մանրածախ գնի որոշման մեթոդիկայի տարբերության հետեւանքով: Օրինակ՝ բրինձի մաքսային գինը (1 կգ-ը՝ 269 դրամ) այդ ապրանքի տարբեր խմբաքանակների միջինացված ցուցանիշն է: Իսկ ահա մանրածախ գինը (1 կգ-ը՝ 823 դրամ) կոնկրետ ֆիրմայի կոնկրետ արտադրանքի արժեքն է: Բրինձ կարելի է գնել նաեւ նշվածից ավելի ծացր գնով:

Բերենք մեկ այլ օրինակ: Գաղտնիք չէ, որ մեր գնորդներն ակնհայտորեն նախընտրում են տեղական արտադրության թարմ խոզի միսը: Իսկ ահա «էժան» սառեցված խոզի միսն իրացվում է համեմատաբար ցածր գնի պատճառով: Բայց հետաքրքիր է, որ այդ «համեմատաբար էժանությունը» մի քանի անգամ բարձր է մաքսային գնից: Այսինքն՝ ներմուծված խոզի մսի գինը պարզապես հասցնում են տեղական արտադրության մսի գնին:

Գաղտնիք չէ, որ մինչեւ առաստաղը բարձրացված գների գլխավոր պատճառը հայրենական բազմաթիվ գործարարների անհագ ախորժակն է: Մեծածախ օղակում մի շարք ապրանքների շուկաներում մենաշնորհ է տիրում, որը մայրաքաղաքում խորանում է մեծածախ եւ մանրածախ օղակի սերտաճմամբ:

Մեծածախի եւ մանրածախի միաձուլումը գների մանեւրման բացատիկ հնարավորություն տվեց՝ ինչպես բարձրացման (եկամուտների աճի համար), այնպես էլ ժամանակավոր նվազման դեպքում (մրցակիցներին «չեզոքացնելու» նպատակով): Մյուս առեւտրականները նույնպես դեմ չեն իրենց եկամուտները կրկնապատկել՝ կամայականորեն բարձրացնելով ապրանքների գները:

Չարիքի արմատը մեր տնտեսական քաղաքականությունն է՝ ամենաազատականն աշխարհում, որը թույլ չի տալիս գնագոյացման գործընթացին պետության մասնակցությունը: Այդ պատճառով չկան ո՛չ եկամտաբերության վերաբերյալ սահմանափակումներ, ո՛չ էլ կարեւոր, սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների առավելագույն գնային շեմ:

Սակայն կյանքը վաղուց ցույց է տվել գների մրցակցային ձեւավորման վերաբերյալ հույսերի պատրանքային լինելը: Հայրենական բիզնեսը պարզապես չարաշահել է իրեն ընձեռված ազատությունը: Այնպես որ՝ ազատականությունը ճանապարհ է բացել դեպի առեւտրային կամայականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ