News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կընդունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին այն ժամանակ, երբ Եվրոպան նոր քայլ է կատարում, որպեսզի վերջ դնի երկար շարունակվող հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այդ մասին նշվում է «France Presse» գործակալության հոդվածում, որը նվիրված է Փարիզում նախագահների հանդիպմանը:

Հոդվածում նշվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անցյալ շաբաթ այցելել է Հայաստան ու Ադրբեջան՝ Ուկրաինայի պատերազմի ֆոնի վրա վերջին ամիսներին բռնության կտրուկ սրումից հետո:

Թեեւ որոշ փորձագետներ առաջընթաց են սպասում 20 տարվա արյունահեղությունից հետո, «կարեւոր է հավաքել նախագահներին, որպեսզի կոչ անեն միասին աշխատել, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լարվածությունը մեղմացնելու համար», գրում է գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզում առկա աղբյուրին: «Ուկրաինայում կատարվածն ուղղակի ազդեցություն ունեցավ հակամարտության վրա»,- հայտարարել է աղբյուրը, ով մտերիմ է Օլանդի հետ եւ հավելել, որ «Ղրիմի անեքսիան Ռուսաստանի կողմից սրեց իրավիճակը»:

Ֆրանսիացի դիվանագետը ճանաչել է, որ Օլանդին դժվարություններ են սպասվում իր ջանքերում՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը: «Զարմանալի կլիներ, եթե հստակ առաջընթաց լիներ: Սակայն նախագահ Օլանդի կամքը կա հասնել առաջընթացի, որպեսզի կողմերի միջեւ երկխոսություն կայանա»,- նշել է դիվանագետը:

Ընդ որում հոդվածում նշվում է, որ Օլանդը ստիպված կլինի առնչվել Արդբեջանում մարդու իրավունքների վատ իրավիճակի հետ, որտեղ տասնյակ քաղբանտարկյալներ կան, կառավարությունը հաշվեհարդար է տեսնում ընդդիմադիրների հետ այն բանից հետո, երբ անցյալ տարի Ալիեւը երրորդ անգամ նախագահ ընտրվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ