News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնդկական Չհատիսգարհ նահանգում «վհուկին» չիլի պղպեղով տանջելով մահվան են հասցրել: Ըստ France Presse գործակալության, 55-ամյա այրուն հանգուցյալ ամուսնու ազգականները կասկածել են կախարդությամբ եւ սեւ մոգությամբ զբաղվելու մեջ:

Ոստիկանության տվյալներով, կոնֆլիկտի պատճառ է դարձել «վհուկի» զարմիկի հիվանդությունը: Հարազատները հավաքվել են նրա տան մոտ՝ պահանջելով, որպեսզի նա հանի անեծքը: Երբ կինը հայտարարել է, որ անմեղ է, ամբոխը հարձակվել է նրա վրա եւ սկսել մահակներով, բռունցքներով եւ ոտքերով ծեծել: Այնուհետեւ նրա աչքերի, ականջների մեջ եւ ինտիմ հատվածների վրա աղացած չիլի պղպեղ են լցրել:

«Վհուկի» 28-ամյա որդին մորը հիվանդանոց է հասցրել, որտեղ բժիշկները մահ են արձանագրել: Ոստիկանությունը դատաստանին մասնակցած 12 մարդու է ձերբակալել, այդ թվում՝ հինգ կնոջ:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հնդկական իրավապաշտպանների տվյալներով, Չհատիսգարհում ամեն տարի շուրջ հարյուր «կախարդների» են տանջում եւ սպանում: 2005 թվականին նահանգում օրենք են ընդունել, որի համաձայն՝ «վհուկների որսորդներին» կարող են մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտել: Չնայած դրան, կախարդության մեջ կասկածվողների վրա հարձակումների թիվը չի նվազում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ