News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, նշելով, որ ինքը հույս ունի, որ «Թուրքիան կմտածի այդ մասին»:
Հարցին, թե արդյոք անհանգստացնող չէ՞ Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դեսպանը պատասխանել է. «Մենք հույս ունենք, որ Թուրքիան մոտակա տարիներին կմտածի այդ հարցի մասին»:  

Դիվանագետի խոսքով՝ փոքր միջոցառումների կողքին իրենք ուզում են, առաջին հերթին, հարգել Առաջին աշխարհամարտի  զոհերի հիշատակը:
«Բայց այդ միջոցառումների միջոցով մենք ուզում ենք նաեւ նայել ապագային ու ցույց տալ, որ հին թշնամությունը հաղթահարելու հնարավորություն կա»,-նշել է Մորելը:

Նա հավելել է, որ Առաջին աշխարհամարտը Եվրոպայում ավարտվել է, բայց դա եւս մեծ ջանքեր է պահանջել, ուժեղ դիմադրություն է եղել: «Իհարկե, պետք է ներողություն խնդրել, հաշտեցման ուղիներ գտնել: Պետք է նկատել, որ թուրք հասարակության մեջ որոշակի առաջընթաց կա: Այսինքն կարելի է ասել, որ առաջընթացը հույս կա»,-ընդգծել է դեսպան Մորելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ