News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 28-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում:

Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվում է  ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգում: 

Ծրագիրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու համատեքստում, վերլուծել համապատասխան միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր ձեւերն ու եղանակները, ներկայացնել հիմնական եզրահանգումները շահագրգիռ անձանց եւ հաստատություններին:

«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ տնօրեն Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ պետք է բարձրաձայնվեն այն հիմնական դրույթները, որոնց միջոցով  կարելի է վեր հանել Թուրքիային` միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու  հնարավորությունները: Այնուհետեւ նկատեց. «Ցեղասպանության խնդիրներ  ուսումնասիրելիս պատմաբաններն ու իրավաբանները մինչեւ այժմ հիմնականում շեշտը դնում էին ընդհանրապես ցեղասպանության բնորոշման կամ հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի վրա: Մենք փորձում ենք վեր հանել իրավական մեխանիզմները, Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները»: Երիտասարդ գիտնականների խումբը հետազոտության ընթացքում քննարկել է դատական նախադեպեր, փորձել պարզել, թե ինչ իրավական մեխանիզմներ են առկա եւ որոնք են դրանցից ավելի արդյունավետները:  Հետազոտության արդյունքներն արդեն պարզ կդառնան եւ կհրապարկվեն նոյեմբերի վերջին:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատեց, թե ժամանակ էր պետք, որ հասարակությունը գար այն համոզման, որ հայոց ցեղասպանության խնդիրը զուտ ճանաչման խնդիր չէ: Պարոն Մելքոնյանը մանրամասնեց. «Դա թուրքական թակարդ էր, որի մեջ 50 տարի ներքաշվել էինք եւ եւս 50 տարի էր պետք, որ մենք հասկանանք, որ խնդիրը հատուցման մեջ է: Դրանից խուսափելու համար թուրքական կողմը մերժողական կեցվածք էր ընդունել եւ խնդիրը ինչ-որ իմաստով մտցրել փակուղի: Իսկ մենք մեր բոլոր հնարավորությունները օգտագործում էինք թուրքական մերժողականության դեմ պայքարելու համար»: Պարոն Մելքոնյանը նշեց, թե հասարակության եւ նեղ մասնագետների շրջանում այժմ այլ մտայնություն է տիրում. «Խնդիրը պետք է հանգեցնել հատուցման, հատուցումը պետք է լինի հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման միակ ճանապարհով»: Պարոն Մելքոնյանը նաեւ շեշտեց, որ հայերին հայրենազրկելու համար եւս Թուրքիան պետք է ենթարկվի պատասխանատվության:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, փաստելով, որ այս հարցում փոքր-ինչ ուշացել ենք, ասաց. «Լավ է ուշ, քան երբեք: Կա իրավական հարցերի մի մեծ շրջանակ, որոնք իրենց կարեւորությամբ չեն զիջում իրար: Այդ շրջանակը պետք է դրվի լուրջ հետազոտության կենտրոնում եւ փորձ արվի առավել հրատապ կերպով դա անել,  քանի որ այդ խնդիրները օրեցօր եւ ժամ առ ժամ դառնում են էլ ավելի կարեւոր»: Պարոն Մելքոնյանը նաեւ նկատեց. «Մենք կարող էինք այս իրավական խնդիրները շատ ավելի շուտ քննարկել, դրանց նկատմամբ մեր դիրքորոշումը հստակեցնել եւ չսպասել մինչեւ 2015-ի շեմին»:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պատրաստել Հայոց ցեղասպանության առանցքային իրավական դրույթներին վերաբերող ուղեցույց, որը թույլ կտա շահագրգիռ սուբյեկտներին հստակ պատկերացում կազմել Հայոց ցեղասպանության իրավական հարթության հիմնախնդիրների մասին, վերհանել տվյալ ոլորտում առկա հիմնական իրավաբանական հիմնախնդիրները եւ պատրաստ լինել հնարավոր մարտահրավերներին հակազդելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ