News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կապիտալը կազմում է 481,15 մլրդ դոլար: Նման տվյալներ է բերում lenta.ru-ն ռուսական էլիտայի եւ դրա էթնիկ կազմի ուսումնասիրման իր նախագծում:

«Սա շա՞տ է, թե՞ քիչ», - հարց է տալիս խմբագրությունը եւ օրինակ բերում ՌԴ դաշնային բյուջեի 2014թ. եկամուտները, որոնք կազմել էին 13,571 տրլն ռուբլի  (339 մլրդ դոլար):

Ըստ աղբյուրի՝ ռուսական էլիտայի ունեցվածքը բավական մեծ է նույնիսկ մակրոտնտեսկաան ցուցանիշների հարաբերակցությամբ:

Աղբյուրն ուսումնասիրել է Forbes ամսագրի «2014 թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» ինդեքսը եւ վերլուծել դրա էթնիկ կազմը: Պարզվել է, որ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում են ռուսները (1-ին տեղում՝ ամենահարուստ մարդկանց թվով), հրեաները (2-րդ տեղում) եւ ուկրաինացիները (3 -րդ տեղ): Հոդվածում նրանք անվանվում են  «Մեծ եռյակ»:

4-րդ տեղում հայտնվել են թաթարները. Ռուսաստանում են ապրում ամենահարուստ 8 թաթարները: 5-րդ տեղում հայերն են՝ 7 ներկայացուցիչներով: Ռուսական էլիտայի ընդհանուր կապիտալում հայերի բաժինը 21 մլրդ դոլար է:

Միջինը 7 հարուստ հայերից յուրաքանչյուրը ունի 3 մլրդ դոլարի չափով կարողություն, իսկ ամենահարուստ հայն ունի 10 մլրդ դոլար:

Հաջորդը ցուցակում լեռնային հրեաներն են, որիոնց հաջոդում են ադրբեջանցիները:

Մեկական հարուստ մարդ ունեն արաբները, բելառուսները, հույները, վրացիները, քրդերը, լեզգինները, լիտվացիները եւ մոլդավները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ