News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիզկուլտուրայի դասաժամին այսօր՝ հոկտեմբերի 29-ին մահացած՝ ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող Լեւոն Արամի Հայրապետյանը սրտի բնածին արատ ուներ։

«Իր մոտ սրտի աորտալ ատենոզ բնածին փականային եւ վերփականային արատ է եղել: Մենք իրեն ուղարկել ենք բուժական ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելու, բայց ինքը դա թաքցրել է եւ գնացել ընդհանուր ֆիզկուլտուրայի դասերին: Նրա անկետայում նշված է եղել հիվանդությունը, սակայն նա դա բոլորից թաքցրել է: Դա այնպիսի հիվանդություն է, որ երեխան կարող էր նաեւ երթուղայինում կամ մաթեմատիկայի դասաժամին վատանալ»,- NEWS.am-ին ասաց ԵՊՀ բուժկետի բժշկուհի Էլլա Սեդրակյանը՝ ավելացնելով, որ երբ բուժկետի բժիշկները գնացել են մարզադահլիճ, Լեւոնն արդեն մահամերձ է եղել:

ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի դեկանի տեղակալ Գևորգ Ասլամաջյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ Լեւոնը ֆիզկուլտուրայի դասախոսից թաքցրել է իր հիվանդությունը. «Դասի ժամին ֆուտբոլ են խաղացել։ Ինքը վատացել է, դասախոսին խնդրել,  գնացել դարպասապահ է կանգնել, հետո վատ է զգացել, ընկել: Մենք ամեն տարի առաջին կուրսեցիներին ուղարկում ենք բուժկետ զննության, ինքը թուղթն ունեցել է, բայց բոլորից թաքցրել է»։

Լեւոն Հայրապետյանի հիվանդության մասին տեղյակ չեն եղել նաեւ համակուրսեցիները:

«Ինքը շատ ընկերասեր, բարի մարդ էր: Ուղղակի որ այդպիսի խնդիր է ունեցել, վատ է զգացել, որ ասի»,- ասաց Լեւոն Հայրապետյանի համակուրսեցի Գարեգին Քալաշյանը՝ ավելացնելով, որ Լեւոնը շատ լավ է սովորել եւ դասախոսների սիրելին եղել։

ԵՊՀ ֆիզկուլտուրայի ամբիոնում ցնցված էին կատարվածից, մինչեւ այսօր նրանք տեղյակ չեն եղել, որ Լեւոնը որեւէ առողջական խնդիր ունի։

«Ինքը փոքր ժամանակ ֆուտբոլի է գնացել անգամ: Մենք չենք էլ իմացել, որ նա սրտի հետ կապված խնդիր է ունեցել: Մեզ ոչ մի թուղթ չի բերել, մեր ամբիոնի մատյանում նման բան չի գրանցվել: Իսկ ծնողներին, որ զանգել, ասել են՝ եկեք, ձեր երեխան վատացել է, պատասխանել են, թե՝ գիտենք, նա սրտի հետ կապված խնդիր ունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբիոնի վարիչ Սարգիս Սանդրոսյանը։

19-ամյա Լեւոն Հայրապետյանը Արագածոտնի մարզի Օշական գյուղից էր, տան երեք երեխաներից ավագը։

«Շատ լավ սովորող երեխա էր, լավ ընտանիքից, ծնողները՝ բարձրագույն կրթությամբ։ Շատ ենք ցավում կատարվածի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը՝ նշելով, որ ինքը նույնպես տեղյակ չէր Լեւոնի հիվանդության մասին։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ կատարվածի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ