News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետազոտողները վերակենդանացրել են 700-ամյա վիրուսը, որը հայտնաբերել են կանադական եղջերուի կղկղանքում: Գիտնականներն ասում են, որ իրենց բացահայտումը ցուցադրում է գլոբալ ջերմացման արդյունքում հնագույն այլ վիրուսների վերադարձի հնարավորությունը:

Ամերիկացի հետազոտողներն իրենց աշխատանքի կարեւորությունը բացատրել են հնագույն վիրուսների ուսումնասիրման անհրաժեշտությամբ, որպեսզի երբ դրանք նորից վերադառնան, մարդկությունը դրանց դիմակայելու համար արդյունավետ պատվաստանյութ ունենա: Այդ վիրուսներից մի քանիսը հարյուրամյակների պատմություն ունեն եւ, ամենայն հավանականությամբ, դրանցով վարակված են եղել բույսերը, որոնցով սնվել են եղջերուները:

«Մեր ստացած տվյալներն ապացուցում են, որ վիրուսները ցուրտ պայմաններում կարող են ապրել անհավանականորեն երկար ժամանակ»,- ըստ Mail Online-ի՝ լրագրողներին հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի գիտահետազոտական ինստիտուտի հետազոտող Էրիկ Դելվարտը:

Նրա թիմը վերլուծել է վիրուսային գենետիկ նյութը, որը եղել է Կանադայի լեռների սառույցներից վերցված նմուշում: Հյուսիսային եղջերուները հավաքվում են ցուրտ վայրերում՝ միջագտներից եւ ամռան տապից խուսափելու համար: Ցածր ջերմաստիճանի շնորհիվ նրանց կղկղանքը լավ պահպանվել է: Դրանում հետազոտողները հայտնաբերել են մասամբ մարսված բուսական նյութ:

Մասնագետները 700-ամյա սառցե շերտից առանձնացրել են վիրուսի ԴՆԹ-ի գենը, որը հեռավոր կապ է ունեցել վիրուսով վարակված բույսերի եւ սնկերի ու մասամբ վիրուսի գենի հետ: Կղկղանքի նմուշում հայտնաբերված վիրուսային նյութը ենթադրում է, որ այն, ամենայն հավանականությամբ, գոյություն է ունեցել եղջերուների կերած բույսերում կամ թռչող միջատներում:

Ըստ FedPost.ru-ի, օգտագործելով գենետիկայի հետադարձ մոտեցումը՝ հետազոտողները վերականգնել են վիրուսի ԴՆԹ-ի գենոմը, որպեսզի ապացուցեն բույսերին վարակելու վիրուսի ունակությունը: Այնուհետեւ նրանք այդ վիրուսներով վարակել են ժամանակակից բույսերը եւ հայտնաբերել, որ վիրուսը հաջողությամբ գոյատեւել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ