News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական ծագմամբ շվեյցարացի միլիոնատեր Վարդան Սրմաքեշը պատրաստվում է Հայաստանում ներդրումային ընկերություն ստեղծել: Հուշագիրը ստորագրվել է այսօր՝ հոկտեմբերի 29-ին,

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի, որի հիմնական բաժնետերը Սրմաքեշն է եւ «Մենեջմենթ միքս» հայկական խորհրդատվական ընկերության միջեւ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Համատեղ ձեռնարկությունը կիրականացնի բիզնես-խորհրդատվություն եւ հայկական ու օտարերկրյա ընկերությունների ակտիվների ու ներդրումների կառավարում:

Նախաձեռնությունը նաեւ կնպաստի հանրապետության տնտեսության ակտիվացմանն ու միջազգային ֆինասնական միջոցների ներգրավմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ