News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը միացել է եռյակին եւ մասնակցում է նրանց հանրահավաքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ ինքը եւ իր կուսակիցները լինում են Ազատության հրապարակում, ոչ հարթակում, իսկ հարթակից ելույթ ունենալը համարում է շատ պատասախանատու, «շատ հարցեր կան, որոնք ճշտման կարիք ունեն»: Թե երբ կլինի հաջորդ հանրահավաքը, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ իրենք եռյակի ներքին խոհանոցային խնդիրների հետ չեն առնչվում: Ինքը անձամբ հանդիպումներ ունենում է Գագիկ Ծառուկյանի հետ, մյուս երկու առաջնորդների հետ չի հանդիպել, բայց չի կարծում, թե ցանկության դեպքում դրանք չեն կայանա:  Նա շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանն է նոր քաղաքական մշակույթ ներմուծողը, շարժման լոկոմոտիվը, «մեծահարուստ, լավ գործարար, ով կարողացավ հասկանալ, որ առանց ուժեղ պետականության չկա լավ բիզնես դաշտ»: Եռյակի հետ համագործակցելու ընթացքում Գառնիկ Իսագուլյանը հանդիպումներ ունեցել է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջին անգամ նրա հետ հանդիպել է մոտ օրերս, սակայն չցանկացավ ասել՝ քննարկել են եռակի գործունեությունը, թե ոչ:

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները վարել են այնպիսի արտաքին եւ ներքին քաղաքականություն, որ երկիրը կանգնել է ծանր վիճակի առաջ: Այդ պատճառով էլ իրենք դեմ են այս իշխանություններին եւ քանի դեռ նրանք շարունակեն նույն կերպ, ոչ միայն իրենք իրենց են վնաս տալու, այլեւ պետականությանը:

Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ նախեւառաջ պետք է իշխանությունը վերադարձնել ժողովրդին, բռնապետությունը այլ բռնապետությամբ, մեկ այլ անձով փոխարինելը ինքը անընդունելի է համարում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ