News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում հնդիկ ուսանողն ինքնասպանություն է գործել, ամենայն հավանականությամբ, դեպրեսիայի պատճառով, քանի որ չնայած դատական որոշմանը՝ Հնդկական բանկը հրաժարվել է կրթական վարկ տրամադրել: Ըստ «Deccan Chronicle»-ի, ուսանողի հայրը ոստիկանություն բողոք է ներկայացրել Թամիլնադ նահանգի Կրիշնահարի շրջանի Պոչամպալի քաղաքի Հնդկական բանկի պաշտոնատար անձանց դեմ, որոնք հրաժարվել են վարկ տրամադրել:

Պարբերականը նշում է, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող, 23-ամյա Պ.Կաննադասանը մի քանի օր առաջ ինքնասպանություն է գործել: Տղայի հայրը պատմել է, որ Հայաստան է ուղեւորվել գործակալության միջոցով, որն անվճար բժշկական կրթություն է գովազդել ընդունելության քննությունները հանձնած ուսանողների համար: Սակայն Կաննադասանին ընդունելուց հետո համալսարանը տարեկան 5.000 դոլար ուսման վարձ է պահանջել:

Երիտասարդի հայրը վաճառել է ընտանեկան կալվածքն ու վճարել առաջին տարվա ուսման համար: Երկրորդ տարում տղային օգնել են ընկերները, քանի որ Հնդկական բանկի մասնաճյուղն ուշացրել է կրթական վարկի տրամադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ