News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ջորջիա նահանգի համալսարանի մասնագետները խորհուրդ են տալիս շփման պակասի եւ միայնության զգացումի դեպքում շուն կամ կատու պահել:

Ինչպես հաղորդում է «goodnewsanimal.ru»-ն, նրանք հետզոտություն են կազմակերպել բարձ կուրսերի 55 ուսանողների մասնակցությամբ: Յուրաքանչյուր կամավորի մոտ հասուն կյանք մուտ գործելու հետ կապված որոշ խնդիրներ են հայտնաբերվել: Բոլորի մոտ նկատվում էր տագնապի ու միայնության բարձր մակարդակ: Մեկ կիսամյակի ընթացքում ուսանողներին առաջարկել են ընտանի կենդանիների հետ հատուկ դասընթացներ այցելել՝ որպես թերապեւտիկ մեթոդ:

Պարբերական պարամունքների արդյունքում գիտնականներին հաջողվել է նվազեցնել կամավորների շրջանում տագնապի մակարդակը 60 տոկոսով: Հետազոտությունները ապացուցել են բնության հետ շփման օգուտը՝ հատկապես ընտանի կենդանիների հետ: Այն իր հանդեպ ուշադրություն է պահանջում, իսկ կապը նրանց հետ զարգացնում է պատասխանատվության զգացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ