News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետեւանքով ստացած փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ, 2004թ. ծնված Սամվել Մեժլումյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Սյունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:30-ի սահմաններում, 1975թ. ծնված Ա.Հալիվորյանը, ով աշխատում է Կապանի քաղաքապետարանում որպես վարորդ, իրեն ամրակցված «Մերսեդես Բենց» մակնիշի 777 LL 87 պետհամարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Սամվել Մեժլումյանին, որի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով վարորդի կողմից տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ