News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ: ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաեւ ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը: Այս առաջարկներն ընդունելի են ոչ միայն եռյակի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության», այլ նաեւ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի համար, որոնք նույնպես հանդես են գալիս հօգուտ 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ ընտրացուցակների հրապարակման: Արդյունքում` խորհրդարանում այս հարցի շուրջ կարող է ձեւավորվել նոր համախմբում, որը կլինի ոչ թե քառյակ, այլ հնգյակ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ