News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Ռուսաստանը ճանաչի նոյեմբերի 2-ին ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում նախատեսված ընտրությունների արդյունքները, ԵՄ-ն կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները, հայտնում է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով ԵՄ կառույցների իրազեկ աղբյուրին:

Թերթը հիշեցնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ընտրություններ անվանել էր Մինսկի պայմանավորվածությունների կարեւորագույն ուղղություններից մեկը, վստահեցնելով, որ Մոսկվան կճանաչի դրանց արդյունքները:

Ընտրությունների անօրինականության մասին հայտարարել են  արտասահմանյան եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ նոր բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Մոսկվայում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկասը:  Նույն կերպ է արտահայտվել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:


ԵՄ կառույցներում թերթի աղբյուրը հասկացրել է, որ Բրյուսելը կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, եթե այն ճանաչի նոյեմբերի 2-ի քվեարկության արդյունքները:  «Այդ ճանաչումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Ռուսաստանը նպաստում է ոչ թե  ճգնաժամի կարգավորմանը, այլ դրա՝ հավանական կոնֆլիկտի վերաճելուն», - իր աղբյուրի խոսքերն է մեջբերում թերթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ