News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 180 փախստական պաշտոնյայի, որոնք մեղադրվում են տնտեսական հանցագործություններում, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով ՉԺՀ հանրային անվտանգության նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ նրանցից 76-ը արտահանձնվել են հայրենիք, իսկ 44-ին մեղադրում են խոշոր չափերի գումարային  խարդախություններում:

Վերջին տարիներին Չինաստանում  բացահայտվել են  բավական մեծ թվով գործեր, երբ պաշտոնյաները կաշառք են վերցրել եւ այն տեղափոխել այլ երկրներ:

Արտասահման ուղարկելով իրենց ընտանիքները՝  արդարադատությունից փախչող կաշառակերները իրենք էլ էին լքել հայրենիքը: ՉԺՀ-ում խիստ վերահսկողություն է սահմանված բոլոր պետծառայողների նկատմամբ, հատկապես նրանց, ում  հարազատները մշտապես բնակվում են արտասահմանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ