News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը իրանական շուկա մուտք գործելու հնարավորության վերաբերյալ նախնական բանակցություններ է վարում Իրանի մատակարարների հետ, փոխանցում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Ըստ թերթի՝ Իրանի շուկա մտնելու որոշումը կախված կլինի այդ երկրի դեմ արեւմտյան պատժամիջոցներից:

Apple-ի ղեկավարները, ըստ հրատարակչության, ընկերության տարածաշրջանային գրասենյակում՝ Լոնդոնի Հաննովեր սթրիթում, հանդիպել են իրանցի պոտենցիալ գործընկերների հետ: Իրանում, ենթադրաբար, ոչ մեծ առեւտրային կետեր կբացվեն, որոնք Apple-ի արտադրանքը կվաճառեն ֆրանշիզով:

Ընկերությունը բիզնեսի այդ մոդելը կիրառում է Եվրոպայում եւ Ասիայում: Իրանի շուկա մուտք գործելը, նշում է թերթը, արեւմտյան ցանկացած ընկերության համար նախկինի պես  կապված է խոչընդոտների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ