News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015թ. պետբյուջեի նախագծով օմբուդսմենի գրասենակին կհատկացվի 249,6 մլն դրամ, որից 29 մլն-ը նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի համար: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ նշելով, որ օմբուդսմենի գրասենյակի բյուջեն կավելանա 12%-ով:

Պետպաշտոնյայի խոսքով՝ իրավիճակի առանձնահատկությունը կայանում է փոխհամաձայնության ձեռքբերման մեջ: Նա նաեւ նշեց, որ կապի եւ գրասենյակային պիտույքների հաշվին կրճատվել է 3 մլն դրամի ֆինանսավորումը. «Սակագների նվազեցման հաշվին 1 մլն 989 դրամով կրճատվել են կապի ծախերը»: Սաֆարյանն ասաց, որ բյուջեի կազմման ընթացքում օմբուդսմենի գրասենյակի համար «մարտեր» են տարվել, ինչի արդյունքում էլ ֆիննաախն ու օմբուդսմենի գրասենյակը համաձայնության են եկել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զարհաբյանը հետաքրքրվեց՝ պահպանվա՞ծ են, արդյոք, արագ արձագանքման խմբերի համար նախատեսված 10 մլն դրամը, ինչին հնչեց դրական պատասխան:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը քննարկումներին չէր մասնակցում, քանի որ գտնվում էր գոծուղման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ