News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Այսօր ցավում է Մարդու իրավունքների պաշտպանը, երեկ ցավում էր Երեւանի քաղաքապետը, Սյունիքի մարզպետը, երեկոյան կցավա ատգործնախարարը»։ Այդ  մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին խորհրդարանում 2015 թ.բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ արձանագրելով  այն փաստը, որ շատ պաշտոնյաներ հարկ չեն համարում ներկա լինել բյուջեի նախագծի քննարկումներին:

Դժգոհություն արտահայտեց նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.. «Իհարկե կցավա, ժամը երկուսին կցավա, Ամմանում ա..»:

Նշենք, որ  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Ամմանում`նախագահի գլխավորած պատվիրակության հետ: Սակայն, մինչ այս էլ Էդվարդ Նալբանդյանը երբեք չի ներկայացել բյուջետային քննարկումներին:

«Հանգիստ-հանգիստ»,- փորձեց հանդարտեցնել ներկաներին  նիստը նախագահող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:

«Մենք մեր օգնականներին չենք ուղարկում: Ձեր ներկայացման հետ խնդիր չկա, բայց մենք ցանկանում ենք ոլորտի պատասխանատուներից որակական արդյունքների մասին պատասխաններ ստանալ, ոչ թե որքան հոսանքի կամ գազի գումար է ծախսվել»,-շարունակեց Ալեքսանդր Արզումանյանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր հերթին  ասաց. «Մեր նպատակն ու պարտականությունը լիագումար նիստին պատգամավորների կողմնորոշումն է: Դեռ 13-րդ նիստ կա, որը երեք լիարժեք օր է տեւում ու որից պատգամավորները չեն օգտվում: Մինչդեռ այդտեղ քննարկումներ ու առաջարկություններ կարելի է անել»։

Մինչդեռ այդ դիտարկմանն ի պատասխան Ալիկ Արզումանյանն արձագանքեց. «Կողմնորոշման համար ինձ հարկավոր է հարցեր տալ, պատասխաններ լսել: Նարիշկինի ասածը չլինի`Դուման քաղաքական հայտարարությունների տեղ չէ: Տեղակալի կարծիքն ինձ չի հետաքրքրում»։

«Այդ երեք օրը կգան»,- խոստացավ Գագիկ Մինասյանը:

Տպել
Ամենաշատ