News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում հոկտեմբերի 29-ի երեկոյան 25-ամյա երիտասարդի սպանությունից հետո վերջինիս մտերիմները ծեծի են ենթարկել Գյումրիի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բժիշկներին ծեծի են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք հասել են դեպքի վայր եւ արձանագրել, որ երիտասարդը մահացած է:

«Ամենարագ կանչն այդ օրն է եղել, մեկ րոպեից արդեն շտապօգնության մեքենան դեպքի վայրում է եղել եւ արձանագրել, որ երիտասարդը մահացած է: Այնուհետեւ հարբած հայրը, եղբայրն ու ընկերը հարձակվել են բուժքրոջ վրա, բժշկի, վարորդի վրա, ծեծի ենթարկել նրանց: Մեքենան էլ են վնասել, մոտ 200-300 հազար դրամի վնաս են հասցրել»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ արդեն դիմել են իրավապահ մարմիններին:

Նշենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 29-ին ժամը 22.15-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից իրենց մոտ են տեղափոխել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ադանալյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ