News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կբացվի: Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կառավարության կողմից հավանության արժանացած համապատասխան որոշումը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ դպրոցը բացելու համար չինական կողմին կտրամադրվի երեւանյան գործող դպրոցներից մեկը (թիվ 103 դպրոց): Դպրոցի բացումը նախատեսված էր Հայաստանի եւ Չիանստանի միջեւ ստորգարված երկու համաձայնություններով, ըստ որոնց, Պեկինը Երեւանին համապատասխանաբար 70 մլն եւ 10 մլն յուան (11 մլն եւ 16 մլն դոլար) կտրամադրի տեխնիկական աջակցության ծրագրերի համար:

Հայկական կողմը կապահովի դպրոցի վերակառուցման թույլտվությունը, ինչպես նաեւ կվերացնի դպրոցների կահավորման համար անհրաժեշտ իրերի ներմուծման մաքստուրքերը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ դպրոցը իր տեսակով Արեւելյան Եվրոպայի ամբողջ տարածքում դառնա խոշորագույնը», - նշեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ