News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զուտ քաղաքական առումով պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը, սա միանշանակ բերում է տապալումների եւ հետընթացի, իսկ տնտեսական մասով պետք է գնալ այնպիսի քայլերի, որոնք շատ արագ կաշխուժացնեն տնտեսությունը եւ կփոխեն երկրում ընդհանուր մթնոլորտը: Այդ մասին Zham.am-ին տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր որակի իշխանություն եւ քաղաքականություն ձեւակերպման տակ ինչ է թաքնված։

«Փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որեւէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա՝ մտնել սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ` նրանից որեւէ բան պահանջելու: Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում:

Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն»- ասել է Ծառուկյանը:

Անդրադառնալով հանրահավաքում հնչած ուղերձին` ԲՀԿ առաջնորդը նշել է, որ «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներսում չունի թշնամիներ: «Մեզ թշնամանք պետք չէ: Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը պետք է աշխատի նորմալ մթնոլորտում, պետք է միշտ իրեն պաշտպանված զգա»:

«Հոկտեմբերի 24-ից հետո մթնոլորտը փոխվել է: Վստահ եմ՝ իշխանությունները տեսան դժգոհության ալիքը եւ, հուսով եմ, հասկացան, որ հին մեթոդներն ու քայլերն իրենց արագորեն տանելու են փակուղի: Ժողովուրդը բարձրաձայնեց փոփոխությունների պահանջը: Մենք իրոք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության»,- ասել է Ծառուկյանը։

Հարցին, որ տարբեր շրջանակներից ասում են, որ նա չի գնա մինչեւ վերջ, եւ կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ եւ իրեն կաշկանդող հանգամանքներ՝ Ծառուկյանն ասել է. «Ես չեմ կարող լինել անտարբեր, երբ իմ աչքի առաջ Հայաստանը թուլանում է, ժողովուրդը հուսալքվում, օր օրի հազարավոր մարդկանց բարեկեցությունն ընկնում է, փոքր ու միջին բիզնեսը բառիս բուն իմաստով ոչնչանում է, եւ երկիրը կանգնում է անդառնալի կորուստների առաջ: Ես այդ մարդը չեմ: Այնպես որ այդ հեքիաթը վաղուց արդեն սպառվել է, թե՝ մինչև ո՞ւր կգնա Ծառուկյանը: Ես հետդարձի ճանապարհ չունեմ: Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի: Մինչև մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչև տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչև Հայաստանը նորից սկսի շնչել: Եվ ես ուրախ եմ, որ այս հարցում ունեմ քաղաքական գործընկերների և համախոհների հզոր բանակ և, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ