News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի նորընտիր խոսնակ Ուրբան Ահլինին հոկտեմբերի 29-ին ընդունեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով Ուրբան Ահլինին` պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` դեսպան Ապիտոնյանը նրան փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհավորական նամակն ու Հայաստան այցելելու հրավերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային հարցերը, կարեւորվեց երկու երկրների խորհրդարանների եւ քաղաքական ուժերի միջեւ համագործակցության ընդլայնումը։

Դեսպանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը Եվրոպական միության եւ անդամ երկրների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, ինչպես նաեւ աներկբա հանձնառությունը` շարունակելու համակարգային բարեփոխումները ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ պետական արդյունավետ կառավարման ոլորտներում։ Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները կարգավորող նոր իրավական հիմքի մշակումը։

Խորհրդարանի խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ