Արաբկիրում տարեց ամուսինները թունավորվել են շմոլ գազից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է օրերս: Ընտանիքը ապրում է երկհարկանի տանը, առաջին հարկում կինը լողացնելիս է եղել ամուսնուն, կես ժամ անց ընտանիքի մյուս անդամները, իջնելով ներքեւ, նրանց հայտնաբերել են անգիտակից վիճակում: Տարեց ամուսիններին անմիջապես տեղափոխում են հիվանդանոցում, բարեբախտաբար, նրանց կյանքը հաջողվում է փրկել: