News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոսեցյանը չի կատարել իր հանձնարարությունների գերակշիռ մասը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը` անդրադառնալով Խոսեցյանի հայտարարություններին, թե աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտնում է վարչության աշխատակիցների սենյակներ եւ խուզարկում դրանք

«Խոսեցյանը ստացել է բազմաթիվ հանձնարարականներ եւ հնարավորություն է ստացել կատարելու դրանք, սակայն նա չի կատարել դրանք, ստացել է կարգապահական տույժ:

Նա շարունակում է նույն ձեւով աշխատել, հանձնարարությունները չկատարել

Իր կատույցը շատ պատասխանատու կառույց է»,- ասաց ռեկտորը:

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում Խոսեցյանը մասնավորապես ասել էր. «Այսօր Պոլիտեխնիկում շատ սուր խնդիր է այն, որ ռեկտորի հովանավորությամբ ու հանձնարարականով աշխատակազմի նոր ղեկավարը, որը նախկինում 20 տարի ոստիկանական համակարգում է աշխատել, սկսել է ճնշումներ գործադրել տարբեր ստորաբաժանումների վրա: Ամենագլխավորը, որի պատճառով մենք որոշեցինք բարձրաձայնել խնդրի մասին, այն է, որ նա գիշերները մտնում, խուզարկում է աշխատասենյակները: Նա գնդապետ է, ոչ մի կապ չունի տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, գիտի՝ գումարտակ է եկել կառավարելու, էդ մեթոդներով փորձում է կարգավորել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ