News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՆ-ն բանակցություններ է վարում արաբական մի շարք երկրների հետ՝ խորացված արաբերենի ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցով: Այս մասին հոկտեմբերի 30-ին կառավարությունում լրագրողներին հայտնել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ կոնկրետ երկրների անուններ առայժմ չի կարող հայտնել, քանի որ միաժամանակ բանակցում են մի քանիսի հետ:

Հնարավոր է՝ ծրագրով հետաքրքրվի Ծոցի երկրներից մեկը, հավելել է նախարարը: Պարսկերենի ուսուցմամբ դպրոցի վերաբերյալ նույնպիսի բանակցություններ են տարվում նաեւ իրանցի գործընկերների հետ: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս նման ծրագրերին. դրանք թույլ են տալիս կրթությունն ավելի մրցունակ դարձնել: Նկատեմ, որ բոլոր դեպքերում դպրոցներում  հիմքային կրթությունը հայկական է, գրան գումարվում են օտար լեզուների ուսուցման հավելյալ ժամեր», - հավելել է Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ