News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բորսայում հոկտեմբերի 30-ին եվրոյի փոխարժեքը հատել է 55 ռուբլու սահմանը՝ հերթական ռեկորդը սահմանելով:

Դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ, ըստ աղբյուրի, նույնպես պատմական մաքսիմում է գրանցել՝ 43,60 ռուբլի:

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի ԿԲ-ն հոկտեմբերի 29-ին 40 կոպեկով ավելացրել էր երկարժութային զամբյուղի սահմանը: Այդպիսով, ներկայումս արժութային միջանցքի սահմանները սահմանվել են 39,2-48,2 ռուբլի:

Ըստ աղբյուրի՝ 2014 թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը Ռուսաստանի բանկը սահմանել է  42,6525 ռուբլի, որը  25,91 կոպեկով բարձր է նախորդ ցուցանիշից:  Եվրոյի պաշտոնական փոխարժեքը բարձրացել է 47  կոպեկով՝ մինչեւ 54,3393 ռուբլի: Ընդ որում, երկարժութային զամբյուղի արժեքը  ավելացել է 35,4 կոպեկով՝ մինչեւ  47,9116 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ