Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգ ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են «Հաղթանակի մոռացում. Կովկասյան ճակատ մեծ պատերազմում» թեմայով միջազգային գիտահետազոտական համաժողովին:
Համաժողովի ընթացքում կայացել է Ռազմավարական հետազտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադառնալ Ռուսաստան. Երրոդ ճանապարհ կամ անհուսության փակուղիները» գրքի շնորհանդեսը, որը հրապարակվել է 2013թ.:
Համաժողովի ընթացքում քննարկվել են 1914-1917թթ. Կովկասյան արշավախմբի քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ ռազմական ասպեկտները՝ ընդհանրացնելով գլոբալ ռազմական հակամարտության պայմաններում պետական ինստիտուտների, զինված ուժերի, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գործունեության պատմական փորձը: