News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայկական բնապահպանական ջոկատը մի խումբ ակտիվիստների հետ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հավաքվել են «Հայաթ Փլեյս» հյուրանոցի դիմաց, որտեղ այս պահին միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվում է Վայոց Ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը։ (ֆոտոռեպորտաժ)

Բնապահպան ակտիվիստները ուզում են մտնել ու մասնակցել քննարկմանը, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս դա անել։  Նրանք պատ են կազմել հյուրանոցի մուտքի մոտ։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ դա հանրային քննարկում է, եւ ոստիկաններն ապօրինաբար են խոչընդոտում իրենց մասնակցությունը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ակտիվիստները փորձեցին ներխուժել հյուրանոց, սակայն ոստիկանները նրանց ուժով հեռացրի մուտքի մոտից, ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցավ բախում։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ՝  «Պոչամբարը գործող գերեզմանոց է», «Հանքակեր-մարդակեր», «Hands off Armenia»,  «Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», «Կանադական էկոգաղութարար, դուրս մեր երկրից» գրություններով։

Բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կվնասի տարածքի կենսաբազմազանությանը, նաեւ մոտակա բնակավայրերին` Սարավան գյուղին եւ Ջերմուկ քաղաքին։

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Գեոթիմ» ընկերությանը, որի հիմնադիրը կանադական Lidian International ընկերությունն է: Ըստ նախնական հաշվարկների` հանքավայրում մոտ 40 տոննա ոսկու պաշար կա, այն պաշարներով Հայաստանում զիջում է միայն Սոթքի հանքավայրին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ