Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 10 դպրոցի մոտակայքում «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հարվածել դպրոցի հարեւանությամբ գտնվող խանութ-սրահի պատին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: