News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսական, ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները նպաստեցին որոշակի հավասարակշռության պահպանմանը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրոպական ինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեկարյանը:

Նրա համոզմամբ, սա շատ կարեւոր է, քանի որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մենաշնորհեցումը ոչ մի լավ արդյունքի չի հանգեցնի: Բեկարյանը ընդգծեց, որ Ֆրանսիական կողմի նախաձեռնությունը ամբողջապես ուղղված էր վստահության հաստատմանը, եւ ընդգծվել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի երկու երկրների ղեկավարները իրենց ժողովրդին նախապատրաստեն խաղաղությանը: «Հայտարարությունն արվել է այդպիսի ձեւով, սակայն այն հասցեագրվել է Իլհամ Ալիեւին: Մեր նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ ադրբեջանական ժողովուրդը մեր թշնամին չէ», - նշեց քաղաքագետը: Կարեն Բեկարյանը նաեւ հիշեցրեց, որ փարիզյան հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում անմիջական շփումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռբերվել:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին՝ Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ