News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը. զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ համագործակցության նոր հեռանկարներ կբացի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումերին:

Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը նշել է, որ միայն նման ոճրագործությությունների ճանաչումն ու դատապարտումը կարող է կանխել նման իրողությունների հետագա կրկնությունը: ԱԺ փոխնախագահը պատվիրակության անդամներին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պատվիրակության անդամները եւս շեշտել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են խաղաղ լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ