News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել վարպետաց դասերի, թրենինգների եւ փորձի փոխանակման անցկացման անհրաժեշտությունը: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հոկտեմբերի 30-ին 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է  ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի այն հարցին, թե արդյոք ԵՄ-ի հատկացրած միջոցների հանդեպ տարվում է վերահսկողություն եւ որքանով են արդյունավետ դրանք ծախսվում:

«ԵՄ ներկայացուցիչները բազմիցս մտահոգություն են հայտնում, որ հատկացված գումարները միշտ չէ, որ նպատակին են ծառայում, քանի որ հաճախ այդ փողերով անցկացվում են սեմինարներ, կամ էլ այս կամ այն ՀԿ-ները բողոքի ցույցեր են անցկացնում: Եվ ո՞վ է երաշխավորում, որ այս կամ այն նախարարի բարեկամը ՀԿ չի ստեղծի, որին կփոխանցվի ԵՄ դրամաշնորհներից մեկի գումարը», - ասել է Զոհրաբյանը: Ի պատասխան Պավել Սաֆարյանն ասել է. «Չի կարելի կեղտոտ ջրի հետ մանկանն էլ դուրս գցել: Սակայն դուք կարեւոր հարց եք շոշափում: Համապատասխան կազմակերպությունները վերահսկողություն են իրականացնում ֆինանսական հոսքերի նկատմամբ»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հետաքրքրվել է, թե հնարավոր է արդյոք նշել ԵՄ-ից որպես դրամաշնորհ ստացվող ընդհանուր գումարի չափը, որին Սաֆարյանը պատասխանել է, որ տվյալ պահին դա չի կարելի անել:  «Հաճախ այն երկրները, որոնք Հայաստանին գրանտներ են փոխանցում, իրենց բյուջեները ձեւավորում են  այլ ժամանակ, որը չի համընկնում մեր երկրի ձեւավորվող բյուջեի ժամանակին, եւ հենց այդ պատճառով էլ անհնար է պատասխանել այդ հարցին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ