Ռուսական խորհրդարանում Ադրբեջանին զենք վաճառելու մասին իրավական ակտեր չեն ընդունվել: Այս մասին հոկտեմբերի 30-ին Երեւանում լրագրողներին հայտարարեց Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
«Նախկինում նույնպես այդ հարցն ինձ տվել են: Կարող եմ նույնն ասել. ինձ համար դա պարզ չէ: Որպես խորհրդարանի անդամ՝ ես նման տեղեկության չեմ տիրապետում, զինտեխնիկայի մատակարարման մասին ոչ մի որոշում մեր խորհրդարանը երբեք չի ընդունել»,- ընդգծեց Ռիժկովը:
Նշենք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական տեխնիկայի վերաբերյալ հերթական խոշոր գործարքի մասին տեղեկությունները լրատվամիջոցներում հայտնվեցին 2013 թվականի կեսերին: