News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոսեցյանը նկատողություն է ստացել համալսարանի օդային տրասնպորտի շահագործման եւ կառավարման ամբիոնի վարիչ Հրաչյա Կարապետյանի զեկուցագրի հիման վրա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հրաչյա Կարապետյանը պատմեց, որ դեռ հոկտեմբերի 17-ին դիմել է Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցներին, քանի որ համակարգչի հետ կապված խնդիր է ունեցել, սակայն առ այսօր վարչության ոչ մի աշխատակից չի այցելել իրենց ամբիոն:

«Ուրբաթ օր էր, առավոտյան աշխատակիցների հետ ցանկանում էինք համալսարանի ներքին ցանց մտնել, սակայն պատուհան բացվեց, թե չենք կարող դա անել, որովհետեւ մեր համակարգչի IP-ով մեկ ուրիշն այդ պահին համակարգում է: Որոշեցի զանգել ՏՀՏ վարչություն, մի քանի անգամ զանգելուց հետո միայն մի աղջիկ պատասխանեց, թե թողեք ձեր տվյալները, Խոսեցյանը ձեզ կզանգահարի: Դա ժամը 11:00-ի կողմերն էր, բայց այդպես էլ Խոսեցյանը չեկավ»,- ասաց Հրաչյա Կարապետյանը:

Ամբիոնի վարիչի պատմելով՝ ինքն արդեն երկուշաբթի օրը ստիպված զեկուցագիր է ներկայացրել ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին՝ մտավախություն ունենալով, որ ռեկտորի հետ պատահած սեքս սկանդալից հետո իր հետ էլ կարող է նման բան տեղի ունենալ:

«Միայն իմ զեկուցագրից հետո նա ցանցում վիրավորական տողեր գրեց՝ ասելով, թե զրպարտում եմ իրեն: Ինքս նրա հետ ոչ մի անձնական խնդիր չեմ ունեցել, ուղղակի վախեցա, որովհետեւ մեր ամբողջ տեղեկատվությունն այդ համակարգում է, եւ ինչճ-որ մեկը մի քանի ժամ իմ փոխարեն այդ ցանցում է եղել: Բայց Խոսեցյանն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ է եղել իմ համակարգչի հետ»,- նշեց նա:

Ի դեպ, Խոսեցյանն էլ հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտնում է վարչության աշխատակիցների սենյակներ եւ խուզարկում դրանք

Տպել
Ամենաշատ