News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Մոսկվան երբեք չի բարձրացրել Հայաստանում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը: Այս մասին հոկտեմբերի 30-ի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

«Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում Հայաստանում ռուսերենի կարգավիճակի հարցով  ինչ-որ ուժային քայլերի մասին: Առավել եւս՝ ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու մասին: Առաջին անգամ եմ լսում: Հայաստանը պետական լեզու ունի, բացի այդ, այն մոնոէթնիկ երկիր է: Միգուցե ինչ-որ մեկն ինչ որ բան է ասել: Մի լսեք նրանց», - ասել է Ռիժկովը:

Ըստ նրա՝ այլ հարց է, որ ռուսերենը մեծ դեր է խաղում Ռուսաստանի հայերի կյանքում, որոնք այնտեղ կարելի է ասել ավելի շատ են, քան Հայաստանում:  «Եկեք անկեղծ խոսենք: Քանի՞ հայ է ապրում Ռուսաստանում: Հավանաբար այնքան, որքան Հայաստանում: Նրանք բոլորը ռուսերեն են խոսում: Բոլորն ապահովված մարդիկ են, բարձր պաշտոններ են զբաղեցնում գիտության, մշակույթի ասպարեզում: Մենք ուրախ ենք, որ նրանք հայերեն  եւ հիանալի ռուսերեն գիտեն: Ես դրան այսպես կվերաբերվեի. ուզում եք ռուսերեն խոսել՝ խոսեք, չեք ուզում՝ մի խոսեք: Սակայն ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում օտար լեզուներից հրաժարվելը դրական հետեւանքների չի հանգեցնի»:

Իր հերթին հանձնաժողովի հայ համանախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը վստահեցրել է, որ Հայաստանի լեզվաքաղաքականությունում չկան եւ չեն նախատեսվում փոփոխություններ. այլ պետական լեզու մտցնելու հիմք չկա, քանի որ երկրում մեծ թվով ազգային փոքրամասնություններ չեն բնակվում:  «Մարդը որքան շատ լեզուներ իմանա, այնքան իր համար ավելի լավ: Մենք պարտավոր ենք իմանալ մեր մայրենի լեզուն: Ռուսերեն իմանալով՝ մենք կարող ենք ավելի ապահով ապրել: Պետք է իմանալ մայրենի եւ այլ լեզուներ», – նշել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը այն երկրներից էր, որտեղ 90-ականներին օրենք ընդունվեց, որտեղ արգելվում էր հայ երեխաներին օտարալեզու կթություն ստանալ: Ռուսական դպրոցները Հայաստանում գործում էին բացառապես օտարազգի երեխաների, կամ այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը հայ չէ: Դրա շնորհիվ դադարեցվեց հայ երեխաներին զանգվածային ռուսական կրթության տալու պրակտիկան, որըվտանգում էր երկրի անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ամենաշատ