News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Գյումրիում հոկտեմբերի 29-ի երեկոյան դանակահարվելու հետեւանքով մահացած, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի ընտանիքն ու ընկերները շատ ագրեսիվ են դիմավորել «Շտապ բուժօգնության» աշխատակիցներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին կանչը սպասարկած բուժաշխատողները։ Նրանց դիմավորել է հարբած մի երիտասարդ, որը հայհոյել եւ քաշքշել է բուժաշխատողներին, հարվածել մեքենային։

«Մեզ դիմավորած արյունաշաղախ դեպքով երիտասարդը շատ ագրեսիվ էր, դրսում ծեծեց վարորդին  հետո ձեռքին երկաթյա կտոր կար, դրանով հարվածում էր մեքենային, մենք վախեցել էինք եւ ուզում էին հետ գնալ, բայց հարեւանուհին ասեց, որ տանը մի երիտասարդ կա, նրան օգնություն է հարկավոր, բայց երեւի արդեն մահացել է, մենք մի կերպ ներս գնացինք։ Տղան մեջքի վրա պառկած էր, բժիշկը մոտեցավ, զննեց ու պարզվեց՝  մահացած է, բայց հայրն ու այդ ագրեսիվ երիտասարդը ստիպում էին մեզ, որ փրկենք, վերակենդանացնենք տղային, բժիշկն էլ ստիպված, որ մեզ ավելի վնաս չտան, վերակենդանացման միջոցառումներ էր անում, ես էլ ներարկիչն էի պատրաստում, ու էդ պահին այդ երիտասարդը արյունոտ դեմքով հետեւանց խփեց դեմքիս։ Ընկերները նրան մի կերպ հեռացրին մեզանից, բայց եթե էդ երիտասարդը մնար, մենք 100 տոկոսով սաղ չէինք մնա»,- պատմեց տուժած  բուժքույր Լամարա Սարգսյանը։

«Շտապ բուժօգնության» վարորդ Արթուր Զաքարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Ադանալյանի տանը էլի հարբած երիտասարդներ կային, որոնք քաշքշում էին նաեւ միմյանց: Հենց վարորդն էլ «Շտապ բուժօգնության» կայանի հերթապահներին խնդրել է ոստիկաններ ուղարկել դեպքի վայր:

«Ոստիկանները եկան, տեսան թե ինչ է կատարվում այդ տանը, ջարդած էին պատուհանները, ամբողջ տունը արյան մեջ լողում էր, տան գույքը շուռ տված էր հատակին ու մի սարսափելի տեսարան էր»-պատմեցին բուժօգնության աշխատակիցները:

Դանակահարվածի  ընկերները, հույս ունենալով, որ Արտյոմի կյանքը դեռ հնարավոր է փրկել, չվստահելով «Շտապօգնության» բժշկի ախտորոշմանը, նրան մեքենայով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նույնպես բժիկներն արձանագրում են բիոլոգիական մահ:

Հարեւանները պատմեցին, որ 26-ամյա Արտյոմ Ադանալյանն ամուսնացած չէր, ապրում էր տնակում հոր՝ Ավետիք Ադանալյանի հետ, որը նախկինում դատապարտված է եղել, մայրը եւ քույրը բնակվում են Երեւանում։

NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքի օրը հոկտեմբերի 29-ի երեկոյան,  հայր ու որդի իրենց տնակում մոտ 10 ընկերներով խնջույք են կազմակերպել, որի ժամանակ հարբել ու սկսել են ջարդուփշուր անել տունն ու միմյանց:

Ավելի վաղ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ին ասել էր, որ Ադանալյանների տնակից կանչը առավելագույնս արագ է սպասարկվել. մեքենան մեկ րոպեից տեղում է եղել։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ