News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում տեղի է ունեցել մորուքավորների եւ բեղավորների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 300 մարդ՝ 9 երկրից, փոխանցում է The Daily Mail-ը:

Աղբյուրը նշում է, որ առաջնության հաղթողները որոշվել են  17 չափորոշիչներով: Ժյուրին ընտրել է առավել ինքնատիպ եւ կարեւորը՝ բնական մորուք կամ բեղ ունեցող մասնակիցների: Ըստ մրցույթի կանոնների՝ մորուքի երկարությունը չպետք է 17 սմ-ից ավելի լինի:

Առաջնության հաղթող է դարձել տեղի բնակիչ Մեդիսոն Ռոուլին: Մրցանակը 2015 թ. Ավստրիայում կայանալիք հաջորդ առաջնությանը նրա ուղեւորման եւ մասնակցության ծախսերը հոգալն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ