News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում ավտոմեքենաների ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 7,9 հազարով, կամ 1,3 անգամ: Ընդհանուր առմամբ մեր երկիր է ներմուծվել 34,2 հազար ավտոմեքենա: Անկասկած, այս ռեկորդը սահմանվել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության նախաշեմին: ԻՆչպես հայտնի է, այդ միությունում երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքերը զգալիորեն բարձր են լինելու Հայաստանում ներկայումս գործող մաքսատուրքերից:

Ընդհանուր մաքսային արժեքով ներմուծվող մեքենաների թվի տեմպի հավելաճը զգալիորեն փոքր է, քան քանակով՝ «ընդամենը» 21,5 տոկոս: Բանն այն է, որ այդ ապրանքների միջին մաքսային արժեքը տարեկան կտրվածքով նվազել է 6,5 տոկոսով, նախորդ տարվա 6843 դոլարից այս տարի հասնելով 6397 դոլարի՝ մեկ մեքենայի համար:

Մարդատար մեքենաների ներմուծման աշխարհագրության մեջ ավանդաբար առաջատարը Գերմանիան է: Իհարկե, վերջին մեկ տարում Հայաստան ներկրվող մեքենաների ընդհանուր թվում գերմանական մեքենաների բաժինը կրճատվել է 6 տոկոսով, բայց շարունակում է առաջատարը մնալ 53 տոկոսով:

Հավելենք, որ միջին մաքսային արժեքով Գերմանիայից ներկրված մեքենաները ամենէժանն են խոշոր խմբաքանակների դեպքում՝ 4,6 հազար դոլարից մի փոքր ավելի՝ մեկ մեքենայի համար: Դա զարմանալի չէ, քանի որ այդ երկրից ներմուծում են հին մոդելներ, թեեւ գերազանց շահագործման բնութագրերով:

Երկրորդ տեղում ճապոնական մեքենաներն են, որոնք Հայաստան ներկրվող մեքենաների ընթհանուր թվի մեջ 9 տոկոսով «բարելավել են» իրենց բաժինը:

Այժմ մեքենաների ներկրման մեկ երրորդից էլ պակասը (ավելի ճիշտ՝ 31 տոկոսը) բաժին է հասնում Ծագող արեւի երկրին: Այս երկրից արտահանվող մեքենաների միջին մաքսային գինը զգալիորեն նվազել է՝ ավելի քան 2000 դոլարով մեկ միավորի դիմաց՝ հասնելով 7300 հազար դոլարից էլ պակաս մեկ միավորի դիմաց: Ամենայն հավանականությամբ, սա կապված է նոր եւ օգտագործված մեքենանրի համահարաբերակցությամբ:

Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից ներկրվող մեքենաների թիվը 1000-ից կրճատվել է 700-ի: Միջին մաքսային արժեքն ավելի ցածր է, քան մի շարք այլ երկրներից՝ կազմելով մոտ 5100 դոլար մեկ միավորի դիմաց: Սակայն ռուսական մակնիշի մեքենաներն 500 հարյուր դոլարով ավելի թանկ են, քան Գերմանիայից ներկրվող մեքենաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ