News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջերս հաղորդվում էր, որ Հայաստանը բարելավել է դիրքերը «Doing Business 2015» վարկանիշում: Իհարկե, կարելի է միայն ողջունել բիզնեսի գրանցման հարցում առաջընթացը: Սակայն դա ձեռներեցության ընդամենը պաշտոնական սկիզբն է, ինչից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Դրանցից առաջինը ֆինանսներն են:

Խոշոր ձեռնարկատերը, ով արդեն իր բիզնեսն ունի (օրինակ՝ սուպերմարկետներ), հեշտությամբ կարող է յուրացնել գործունեության նոր ոլորտը: Ասենք՝ դեղամիջոցների առեւտուրը: Իսկ շարքային, այսինքն՝ առանց դրամական միջոցների քաղաքացիները որտեղի՞ց ֆինանսական կապիտալ ձեռք բերեն: Բնականաբար, համապատասխան հաստատությունում վարկ ձեւակերպեն:

Վարկի համար (որպես կանոն՝ երկնիշ տարեկանով) կոմերցիոն բանկը սովորաբար գրավ է պահանջում: Ասենք՝ անշարժ գույք: Սակայն դրա գնահատված արժեքը բանկն ամբողջ չափով չի ընդունում, այլ, ասենք, ընդամենը 60%-ով: Այսինքն՝ 45 հազար դոլար շուկայական արժեքով բնակարանի առկայության դեպքում վարկառուին «ընդամենը» 27 հազար դոլարի վարկ կտրամադրեն: Այդպիսով, բանկը միանգամից երկու խնդիր է լուծում. նվազեցնում է անշարժ գույքի գնահատման շամանակ հնարավոր սխալներից ռիսկերը, ինչպես նաեւ բարձրացնում է գրավը իրացնելու հնարավորությունը: Իհարկե՝ ի վնաս վարկառուի շահերի:

Ի դեպ, սնանկության դեպքում նորաթուխ ձեռներեցը լուրջ խնդիրներ է բախվելու: Եթե չկարողանա մարել վարկը, ապա նրա անշարժ գույքը (հիմնականում բնակարանը) կդառնա բանկի սեփականությունը: Վերջինն էլ օպերատիվորեն կվաճառի այդ գրավը, սովորաբար՝ աճուրդում:

Սակայն բնակարանային շուկայի ներկա իրավիճակի պարագայում այն «օպերատիվորեն» վաճառել կարելի է միայն շատ ցածր գնով: Այսինքն՝ կրկին ի վնաս վարկառուի, որին փոխանցվելու է վարկի պարտքի եւ բնակարանի վաճառքի գնի տարբերությունը: Իսկ որքա՞ն են մեզ մոտ անհաջողակ ձեռներեցները:

Ներկայացնենք տնտեսության միայն մեկ ոլորտի տվյալներ: Այսպես, Երեւանի մանրածախ առեւտրի ոլորտում վերջին հինգ տարիներին ավելի քան 700 խանութներ դադարեցրել են գործունեությունը: Իսկ թե դրանցից քանիսն են բանկերին պարտք, միայն Աստված գիտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Ամենաշատ