News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

11 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի արքայադուստր Մասակոն հայտնվել է հանրության առջեւ՝ այցելելով Նիդեռլանդների Վիլեմ Ալեքսանդր արքայի եւ նրա կին Մաքսիմայի պատվին կազմակերպված միջոցառմանը, փոխանցում է Gazeta.ru-ն:

50-ամյա Մասակո արքայադուստրը կայսերական գահի ժառանգորդ Նարուհիտոյի կինն է: Աղբյուրը նշում է, որ ամուսնությունից առաջ արքայադուստրը դիվանագետ էր եղել, ուսումնասիրել մի քանի օտար լեզու եւ շատ  ճանապարհորդել:

2001 թ. արքայադուստրը դուստր էր ունեցել, ինչից հետո նրա մոտ ընկճախտ էր սկսվել, որ թագավորական ընտանիքին գահի ժառանգորդ չէր պարգեւել:  Ավելի ուշ նրա մոտ ախտորոշել էին «ադապտացման խանգարում»: Ժառանգորդի խնդիրը լուծվել էր 2006 թ., երբ կրտսեր արքայազն Ակիշինոյի կինը որդի էր ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ