News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015թ. պետբյուջեի նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԳՆ-ին 12 մլրդ 593 մլն դրամ հատկացնել, ինչը 1,4 միլիարդով ավելի է ընթացիկ տարվա ֆինանսավորումից: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հոկտեմբերի 30-ին 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է  ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Ըստ նրա՝ այդ գումարից 1 մլրդ 518 մլն-ն հատկացվելու է ԱԳՆ-ի աշխատակազմի կարիքների համար, որն ընթացիկ տարվա հատկացված գումարի համեմատությամբ  ավելի է 267 մլն դրամով: Դեսպանատներին եւ ներկայացուցչություններին պահելու համար նախատեսվում է 8 մլրդ 940 մլն, որը  1,2  մլրդ-ով ավելի է 2014թ. հատկացված միջոցների համեմատությամբ: 

Սաֆարյանը նշել է, որ 2015թ. 924 մլն դրամ կհատկացվի միջազգային կազմակերպություններում անդամավճարների համար: ԱԳՆ ծախսերը կավելանան 292 մլն դրամով՝ աշխատավարձերի ավելացման եւ էլեկտրականության սակագնի փոփոխության հետեւանքով:

Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ 30 մլն դրամով ավելացել է  ԱԳՆ աշխատակիցների գործուղումների գումարը:  2015 թ. նախատեսվում է նաեւ ԱԳՆ-ի համար մեկ մեքենա եւ մեկ միկրոավտոբուս ձեռք բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ