News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով է տեղեկացել, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բուժաշխատողների հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։Մասնագիտական պարտականությունները կատարող բժշկի, բուժքրոջ կամ այլ աշխատակցի նկատմամբ ձեռք բարձրացնելու փաստի որևէ արդարացում չի կարող լինել։

Շատ ավելի մեծ է նման արարքների մեր ողջ հասարակությանը պատճառած բարոյական վնասը։ Դրանք անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։ Հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։

Վստահ ենք, որ պատկան մարմիններն օրենքի ամբողջ խստությամբ կվերաբերվեն բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։

Առողջապահության նախարարությունը նաև ակնկալում է, որ հանրությունը, հասարակական կազմակերպությունները ևս խստագույնս պարսավանքի կենթարկեն ցանկացած նման դեպք։

Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում են չենթարկվել սադրանքներիև մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։

Նշենք, որ Գյումրիում հոկտեմբերի 29-ի երեկոյան 25-ամյա երիտասարդի սպանությունից հետո վերջինիս մտերիմները ծեծի են ենթարկել Գյումրիի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ին ասել էր, որ Ադանալյանների տնակից կանչը առավելագույնս արագ է սպասարկվել. մեքենան մեկ րոպեից տեղում է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ