News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարարությունը ուղարկել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացված դատավորի երեք թեկնածուների թղթերը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ փաստաթղթերը ուղարկվել են ԵԽԽՎ, որտեղ պետք է դրանք քննվեն եւ որոշում կայացվեն: Սակայն մինչ քվեարկության դնելը կան այլ ընթացակարգեր, որոնցով պետք է հաստատվի ցուցակը: Կա Խորհրդատվական կոմիտե, որով պետք է անցնի այդ ցուցակը, ինչից հետո էլ ԵԽԽՎ-ն քվեարկության կդնի ցուցակը կամ այն ետ կուղարկի՝ որակազրկելու միջոցով:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանից կներկայացվեն դատավորի 3 թեկնածու՝ Արմեն Հարությունյան, Արա Ղազարյան եւ Նելիկ Հարությունյան, որոնցից կընտրվի մեկը: Խնդիրն այն է, որ 3-րդ տեղը զբաղեցրած Վիգեն Քոչարյանը հավաքել է 81,2 միավոր, սակայն նրա փոխարեն հանձնաժողովը անցկացրել է 8-րդ հորիզոնականը զբաղեցրած Նելիկ Հարությունյանը՝ 58,05 միավորով՝ պատճառաբանելով սեռերի ներկայացվածության սկզբունքը: Հայաստանյան մի շարք կազմակերպություններ, փաստաբաններ հայտարարություն են տարածել, որտեղ վիճարկում են անցկացված մրցույթի օրինականությունը: «Իրավունքի Եվրոպա» հ/կ-ն մրցույթի անցկացման վերաբերյալ զեկույց է պատրաստել, որտեղ մասնագիտական վերլուծության են ենթարկել անցկացված մրցույթը եւ դրա արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ