News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թե որտեղ է գտնվում Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, բացարձակապես կարեւոր չէ դատական գործի տեսանկյունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեցէ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ եթե նրան կանչեն դատարան որպես վկա, նա պետք է ներկայանա:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը դատարան է կանչվել որպես վկա Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, սակայն չի ներկայացել, իսկ նրա գտնվելու վայրն անհայտ է համարվել: Որոշ ժամանակ անց, երբ լրատվամիջոցներում հայտնվեց հերթական միջադեպի մասին լուրը Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ, նրա հայրը հայտարարեց, որ Տիգրանը գտնվում է Երեւանում:

Այս հիշեցմանը գլխավոր դատախազը արձագանքեց, որ չի մեկնաբանում որեւէ որեւէ մեկի հայտարարությունը: «Եթե քաղաքացին դատարան չի ներկայանում, ապա գործ է դրվում բերման ենթարկելու ընթացակարգը: Նա Գորիսում է, թե Երեւանում, 48-րդական հարց է, թե ինչ է ասում Սուրեն Խաչատրյանը՝ նույնպես»,-հավելեց Կոստանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ