News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը հայտարարել է, թե Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքը  չի հաստատում Բիթլիսի ավագանու կողմից ընդունած՝ փողոցներից մեկը ամերկահայ հայտնի գրողՎիլիամ Սարոյանի անունով կոչելու որոշումը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը,  Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը նշել է, թե Բիթլիսի նահանգապետը դեմ է Բիթլիսում տեսնել Վիլիամ Սարոյանի անունով փողոց՝ պնդելով, թե Սարոյանը որեւէ կապ չունի Բիլթիսի հետ։ Արա Սարաֆյանը շեշտել է, թ այս տեղեկությունն իրեն է փոխանցել Բիթլիսի քաղաքապետը։

Իր հերթին Բիթլիսի քաղաքապետ Նեւին Դաշդեմիր Դաղքըրանը պնդել է, թե ինքը նման բան չի ասել Սարաֆյանին, իսկ նահանգապետից էլ փողոցի անվան հետ կապված որեւէ առարկություն չի տեսել։  Դաղքըրանը նշել է, թե փողոցը վերջնականապես Վիլիամ Սարոյանի անունով անվանակոչելու համար անհրաժեշտ է բացի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամներից նաեւ մեկ իշխող կուսակցության անդամի ձայնը։

Նշենք, որ Բիթլիսի քաղաքային ավագանին այս տարվա օգոստոսին որոշում էր կայացրել Բիթլիսի այն փողոցը, որտեղ ապրել է Վիլիամ Սարոյանի ընտանիքը, կոչել Վիլիամ Սարոյանի անունով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ