News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2014 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը պահուստներում ոսկու պաշարներն ավելացրել է 37.2 տոննայով (շուրջ 1.5 մլրդ դոլար), ինչը ռեկորդային է 1998 թվականից ի վեր: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը նշում է, որ ոսկու ծավալով Ռուսաստանն աշխարհում 5-րդ տեղն է զբաղեցնում: Ոսկու գինը սեպտեմբերին նվազել է 6%-ով եւ հիմա կազմում է 1223.5 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց, ինչը 36%-ով ցածր է 2011 թվականի նվազագույնից:

Դուբլինի Թրինիթի Քոլեջի ֆինանսների պրոֆեսոր Բրայան Լյուսիի կարծիքով՝ ոսկու ցածր գները կարող են ընկալվել որպես հարմար պահ՝ պահուստները լրացնելու համար:

Գործակալության տվյալներով, «Ռուսաստանի Բանկն» ընթացիկ տարում 65 մլրդ դոլար է ծախսել արժութային ներդրումների համար՝ ռուբլիի իջնող փոխարժեքը պահպանելու համար: Միաժամանակ, «Ռուսաստանի Բանկի» ոսկե-արժութային պահուստներն ընթացիկ տարում արդեն կրճատվել են 68 մլրդ դոլարով՝ հասնելով 443.8 մլրդ դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ