News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռազմավարական տեսանկյունից Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայի հանդեպ Պուտինի քաղաքականությունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Ուկրաինական ճգնաժամը եւ նրա ազդեցությունը Հայավային կովկասի վրա. քաղաքականություն եւ անվտանգություն» թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Հայաստանը, նրա համոզմամբ, պետք է գիտակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դաշնակցելու վտանգները: «Հասկանալ ոչ միայն անկախության ու ինքնիշխանության առումով զիջումների սպառնալիքը, այլեւ գինը, որը երկիրը պետք է վճարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցության համատեքստում»,-պարզաբանել է փորձագետը:

Բացի այդ, ըստ Կիրակոսյանի, բարելավում է նկատվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում: «Ռուսաստանը հանդես է գալիս որպես թիվ մեկ զենքի մատակարար թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար: Դա Ռուսաստանը անվստահելի դաշնակից է դարձնում Հայաստանի աչքում»,-ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ